ԳլխավորԼուր

Հայաստանում եղանակը կշարունակի անձրևոտ լինել

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 27-30-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևանում հունիսի 27-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը գիշերը եղել է 12-14, ցերեկը կլինի 27-29, երեկոյան՝ 24-26 աստիճան։