ԳլխավորԼուր

Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. Ժաննա Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում հայտարարել է, որ դպրոցներում պետք է անցնել Հայաստանի պատմություն, քանի որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։

 «Բոլոր քննարկումներից հետո ես եկել եմ այն եզրահանգման, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ։ Դասավանդվող առարկան պետք է հստակ նպատակ ունենա։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, և ՀՀ դպրոցներում աշակերտները պետք է անցեն Հայաստանի պատմություն»,– ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` սա բոլորովին չի նշանակում, որ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Ըստ նախարարի` տարբեր երկրներում պատմության դասավանդումը պետության քաղաքացիների ձևավորման գործընթաց է, և կարևոր է, որ պատմության դասավանդումը կառուցվի պետության առանցքի շուրջ։

Որոշ դասագրքեր, նրա խոսքով, այս պահին աշակերտների շրջանում սերմանում են պետական մտածողության բացակայություն:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է դրել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» փոխելու առաջարկը: Դրան դեմ կամ կողմ քվեարկելու վերջնաժամկետն այսօր է։