ԳլխավորԼուր

Ուսման վարձի փոխհատուցումից օգտվել է 3470 ուսանող

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ուսման վարձի փոխհատուցումից օգտվել է 3 470 ուսանող, ընդհանուր գումարը կազմել է 760 մլն 619 հազար դրամ: Պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվել է 11275 ուսանող, ընդհանուր գումարը՝ 90 մլն 100 հազար դրամ։

Այս մասին Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։ 

Նա նաև տեղեկացրել է, որ 2020 թ. ընթացքում ԿԳՄՍ-ի կողմից գնվել են ապրանքներ՝ 1 մլն 926 հազար դրամի և ծառայություններ՝ 376 հազար դրամի: Նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների համար կատարվել են հետևյալ ծախսերը. 1 մլն 90 հազար բժշկական դիմակի ձեռքբերում՝ 23 մլն 878 հազար դրամ, 6 480 հատ մակերեսների ախտահանիչ միջոցներ։

Comment here