ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսխորհուրդը պահանջում է ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում

Ուսման վարձի փոխհատուցում

Հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում: Այս մասին նշված է ԵՊՀ ուսխորհրդի ֆեյսբուքյան էջում։

«Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով։

Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է: Հիմնավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով:

Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը»։

Comment here