ԳլխավորԼուր

Հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկա­մտային հարկի գումարները կվերադարձվեն ավտոմատացված համակարգով

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գ ներդնել: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստի ընթացքում կարևորվել է հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գի ներդրումը:

Ծրագրի պիլոտային մասը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի ավտոմատացված համակարգին։

Comment here