ԳլխավորԼուր

Սիմֆոնիկ նվագախմբի հիշատակի տուրքը Հայոց ցեղասպանության զոհերին (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Եղեռնի 105-րդ տարելիցին զոհերի հիշատակին կատարում է նվիրել:

Նվագախումբը «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կատարում է Էդուարդ Բաղդասարյանի «Նոկտյուրնը»:

Այս կատարմամբ նվագախումբը միանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման արշավին եւ հիշատակի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր նահատակվեցին 1915-23 թթ.։

Հիշում ենք և պահանջում։

Comment here