ԳլխավորԼուր

Գոռ Երիցյանը 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի մրցակցին

Գոռ Երիցյան

Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը քիչ առաջ իր 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, տեղեկանում ենք Punch Boxing Armenia ֆեյսբուքյան էջից։

Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանը ժամանակից շուտ վճռեց մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին:

«Այսպիսով, Գոռը շարունակում է անպարտելիության շարքը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Comment here