ԳլխավորԼուր

Թոմ Հենքսն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով

Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսի ու իր կնոջ` դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Դերասանն այդ մասին գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ տեղեկացնելով, որ կնոջ հետ գտնվում է Ավստրալիայում: Նրանց ինքնազգացողությունը վատացել է, ունեցել են մրսածություն, մարմնի ցավ, թեթև տենդ:

«Մենք մեկուսացվելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջում է հանրային առողջության անվտանգությունը»,-նշել է Թոմ Հենքսը:

Հավելենք, որ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում մարտի 12-ի առավոտվա դրությամբ հասել Է 122 հազար 926-ի: Գրանցվել է մահվան 4601 դեպք։

Comment here