ԳլխավորԼուրԿրթություն

Ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներ

Դպրոցական լաբորատորիա, բնագիտություն

Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու կենսաբանության՝ 84 և աշխարհագրության՝ 48 լաբորատորիա, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Լաբորատոր սարքավորումների տրամադրման, կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացներին զուգահեռ լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

Մինչ գործընթացի մեկնարկը Կրթական ծրագրերի կենտրոնն ուսումնասիրել է այս ոլորտում միջազգային փորձը, մշակել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, կահավորման մոդելները, իրականացրել կարիքների գնահատում: Միաժամանակ, հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության և առողջապահության նախարարությունների ընդունած չափորոշիչները:

Նշենք, որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում է ևս 8 ավագ դպրոց, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո՝ 2021 թ.-ի սեպտեմբերին:

Comment here