Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։
Փետրվարի 2-ին դիմորդները քննություն են հանձնել «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Ֆիզիկա»
«Աշխարհագրություն»
Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան կամ ներկայացնել առցանց:
Հիշեցնենք, որ 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններն անցկացվում են հունվարի 25-ից փետրվարի 9-ը։
Հաջորդ քննական օրը փետրվարի 8-ն է («Մաթեմատիկա»)։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews