ԳլխավորԼուր

Ոստիկանները դիմորդներից պահանջում են հավաքին բնորոշ գործողություններ չանել

ԿԳՄՍ նախարարության մոտ ոստիկանները երթով կառավարության մոտից այդտեղ շարժված դիմորդներին եւ մեկ ծնողի պահանջ ներկայացրեցին՝ դադարեցնել հավաքին բնորոշ գործողությունները, քանի որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելված են։

Ոստիկանության գնդապետը նշեց, որ որպես այդպիսի գործողություն կդիտվի թեկուզ բարձրախոս օգտագործելը։

Հիշեցնենք, որ կառավարության առջեւ հավաքված՝ բուհ չընդունված դիմորդնեըւ երթով շարժվել են ԿԳՄՍ նախարարություն՝ հանձնելու համար իրենց նամակ-առաջարկը։

Նրանք խոստացան, որ նամակը հանձնելուց հետո կցրվեն։

Չնայած դրան՝ ոստիկանությունը բարձրախոսով պարբերաբար պահանջում է դադարեցնել հավաքը։

Comment here