ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից

Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի քննական կենտրոնում րոպեներ հետո կմեկնարկի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։

Փետրվարի 2-ը միասնական քննությունների 4-րդ օրն է։

«Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» քննություն է անցկացվելու 14 քննական կենտրոնում, որից 3-ը Երևանում է, 11-ը՝ մարզերում, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Մասնակցելու է 974 դիմորդ, որից Երևանում՝ 408-ը (397-ը՝ «Ֆիզիկա», 11-ը՝ «Աշխարհագրություն»)։ Մարզերում «Ֆիզիկա» է հանձնելու 476, «Աշխարհագրություն»՝ 90 դիմորդ։

Քննության գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ, քննական օրվա երկրորդ կեսին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:

Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան, կամ ներկայացնել առցանց:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews