ԳլխավորԼուր

Ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները ԱԺ-ի դիմաց են

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները, որոնք այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացրել ԳԹԿ շենքի մոտ, երթով շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք:

Այժմ նրանք դիմում են գրում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին եւ սպասում են պատգամավորների հետ հանդիպման։

Դիմորդները բողոքում են, որ բարձր միավորներ են հավաքել՝ 16-17, սակայն չեն ընդունվել, մինչդեռ ավելի ցածր միավոր ստացածներն ընդունվել են, եւ որպես ելք՝ առաջարկում են ավելացնել տեղերի քանակը։

Comment here