ԳլխավորԽճանկար

Իլոնը Մասկը պատմել է ուղեղի չիպավորման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին

Ամերիկացի միլիարդատեր ու գործարար Իլոնը Մասկը պատմել է ուղեղի չիպավորման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Պատասխանելով գիտնական Օսթին Հովարդի հարցին՝ արդյոք օրերից մի օր հնարավոր կլինի երաժշտություն լսել՝ օգտագործելով Neuralink-ի ծրագիրը, Մասկը նշել է, որ չիպավորված մարդիկ կարող են երաժշտություն լսել, որն անմիջապես կհաղորդվի նրանց ուղեղին։

«Չիպի շնորհիվ ձայնային ալիքները կուղղվեն անմիջապես ուղեղին՝ շրջանցելով ականջը եւ ձայնային իմպուլսը հաղորդելու համար նախատեսված նյարդը»,- նշել է Մասկը եւ հավելել, որ ուղեղային չիպի միջոցով հնարավոր կլինի կառավարել հորմոնների մակարդակը։ Օրինակ՝ օգտագործողը հեշտությամբ կարող է վերացնել տագնապը կամ կենտրոնանալ մտածելու վրա։

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ իր Neuralink ընկերությունը մոտակա ամիսներին չիփ կներդնի մարդու ուղեղի մեջ։

Comment here