ԳլխավորԼուր

Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 16.3 միլիարդ դոլար

Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից դուրս է մնացել այն բանից հետո, երբ մեկ օրում կորցրել է 16,3 միլիարդ դոլար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Այժմ Մասքը 82,2 մլրդ դոլարով զբաղեցնում է ամենահարուստ մարդկանց ցանկի 6-րդ հորիզոնականը։

Միլիարդատիրոջ կարողության այսպիսի կտրուկ կրճատումը պայմանավորված Է Tesla-ի բաժնետոմսերի գնի անկմամբ: Նախօրյակին դրանք կորցրել են արժեքի մեկ հինգերորդ մասը՝ ընկնելով 21,06 տոկոսով։ Այժմ մեկ բաժնետոմսի գինը 330,21 դոլար է:

Comment here