ԳլխավորԼուրԽճանկար

Իլոն Մասկը շրջանցել է միանգամից մի քանի միլիարդատիրոջ՝ ամենահարուստ մարդկանց ցանկում

«Տեսլա» եւ «ՍփեյսԷքս» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը շրջանցել է միանգամից մի քանի միլիարդատիրոջ՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։

Ամերիկացի 49-ամյա գործարարի կարողությունն ավելացել է 6.1 միլիարդ դոլարով՝ կազմելով 70.5 միլիարդ։ Դրան նպաստել է Tesla-ի  արժեթղթերի (գրեթե 20 տոկոսը պատկանում է Մասկին) գնի կտրուկ՝ 11 տոկոսանոց աճը։

Այժմ Իլոն Մասկը զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 7-րդ հորիզոնականը՝ շրջանցելով Berkshire Hathaway-ի տնօրենների խորհրդի նախագահ Ուորեն Բաֆետին, L’Oreal-ի համասեփականատեր Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսին, Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնին, Reliance Industires-ի սեփականատեր Մուկեշ Աբմանիին, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինին։

Ցանկը շարունակում է գլխավորել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, նրան հաջորդում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եւ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Comment here