ԳլխավորԼուր

Իլոն Մասկն առաջ է անցել Մարկ Ցուկերբերգից

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը գրավել է երրորդ հորիզոնականը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ առաջ անցնելով «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Փորձագետների գնահատականի համաձայն՝ օգոստոսի 31-ին Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադրի կարողությունը գերազանցել է 111.3 միլիարդ դոլարը։ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 110.5 միլիարդ։

Երկրորդ հորիզոնականում է ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը (125 միլիարդ դոլար)։ Առաջին տեղում շարունակում է մնալ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ իր 200 միլիարդ դոլար կարողությամբ։

Bloomberg-ը նշում է, որ Մասկի հարստանալու հիմնական պատճառը Tesla-ի արժեթղթերի գնի կտրուկ բարձրացումն է. տարվա սկզբից դրանք թանկացել են 475 տոկոսով՝ Մասկի կարողությունն ավելացնելով 76 միլիարդ դոլարով։

Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։

Comment here