ԳլխավորԼուր

18–ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն դարձավ շախմատի աշխարհի 18–րդ չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի 14-րդ պարտիայում հաղթել է չինացի Դին Լիրենին և դարձել շախմատի աշխարհի նոր ու ամենաերիտասարդ չեմպիոնը:

Սինգապուրում անցկացվող մրցամարտն ավարտվել ընդհանուր 7,6:6,5 հաշվով:

Գուկեշը Վիշվանաթան Անանդից հետո դարձել է շախմատի աշխարհի երկրորդ հնդիկ չեմպիոնը:

Շախմատի համաշխարհային թագի մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում էր 2,5 միլիոն դոլար:

Դին Լիրենն ու Գուկեշ Դոմարաջուն պայքարում են աշխարհի շախմատային թագի համար
Դին Լիրենն ու Գուկեշ Դոմարաջուն պայքարում են աշխարհի շախմատային թագի համար