ԳլխավորԼուր

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվացուցակը

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվացուցակը։

Ս. թ. հունիսի 23-ին կիրականացվի Երևան-Կալուգա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:00, ժամանում Երևան՝ 13:50),

Ս. թ. 24-ին և 25-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35),

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 10:00, ժամանում Երևան՝ 14։00),

Ս. թ. հունիսի 24-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 16:00, ժամանում Երևան՝ 19:45),

Ս. թ. հունիսի 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում Երևան՝ 21:40):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աշխատակիցները կուղեկցեն ժամանած ուղևորներին ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

 

Comment here