ԳլխավորԼուր

Մալխաս Ամոյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Մալխաս Ամոյան

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում հաղթեց վրացի Օտար Աբուլաձեին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ  7։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին: Եզրափակչի ուղեգրի համար Ամոյանը կգոտեմարտի ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ։

60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը քառորդ եզրափակչում 9։0 հաշվով առավելության հասավ ռումինացի Ռազվան Արնաուտի նկատմամբ և կիսաեզրափակչում կմրցի  ռուսաստանցի Անվար Ալաքիարովի հետ։

***

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը 4:1 հաշվով հաղթեց ռուս Սերգեյ Կուտուզովին ու դուրս եկավ եզրափակիչ:

Comment here