ԳլխավորԼուր

Խնդրում ենք դասերին ներկայանալ դիմակներով. ԳՊՀ

Գավառի պետական համալսարանից տեղեկացնում են, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և պարետատան 2020թ․ օգոստոսի 17-ի որոշումը, 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասերը համալսարանի բակալավրիատի առաջին կուրսերում կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, իսկ բարձր կուրսերում՝ սեպտեմբերի 15-ից։

«Դասերը կանցկացվեն Գավառի պետական համալսարանի համապատասխան մասնաշենքերում՝ ՀՀ պարետի սահմանած հակահամաճարակային նորմերի խստիվ պահպանմամբ։ Խնդրում ենք դասերին ներկայանալ դիմակներով և պահպանել սահմանված բոլոր կանոնները։ Սիրով սպասում ենք ձեզ»։

ԳՊՀ ռեկտորատ

Comment here