Ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ Է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտարարվել Է ապրիլի 25-ին ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի պարգեւների հանձնման 93-րդ արարողության ժամանակ, որի հեռարձակոումը վարել Է ABC հեռուստաալիքը:
«Քոչվորների կյանքը» պատմում Է առանց աշխատանքի մնացած կնոջ մասին, որը հարկադրված Է թափառել ԱՄՆ-ով մեկ: Մարտ ամսին կինոժապավենն արժանացել Է «Ոսկե գլոբուսի» «Լավագուն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում
Եվ այսպես՝
«Լավագույն ֆիլմ»-«Քոչվորների երկիրը»
«Լավագույն ռեժիսոր»-Քլոյե Չժաո («Քոչվորների երկիրը»)
«Լավագույն դերասանուհի»-Ֆրենսիս Մակդորմանդ («Քոչվորների երկիրը»)
«Լավագույն դերասան»-Էնտոնի Հոպկինս («Հայրը»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»-Յուն Յո Ջոն («Մինարի»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»-Դանիել Կալույա («Հուդան ու սեւ փրկիչը»)
«Արտասահմանյան լավագույն գեղարվեստական ֆիլմ»-«Հարբեցություն» (ռեժ. Թոմաս Վինթերբերգ)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»-«Հոգի»
«Լավագույն վավերագրական ֆիլմ»-«Իմ ուսուցիչը ութոտնուկ է»։
«Օսկար» մրցանակի հանձնման 93-րդ արարողությունը համավարակի պատճառով տեղի Է ունենում միանգամից մի քանի հարթակում, հիմնականներն են Dolby թատրոնը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ քաղաքի Union Station երկաթուղային կայարանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։