ԳլխավորԽճանկար

Հորոսկոպ-2020. աստղերը կեսկատակ-կեսլուրջ հուշում են

Ինչպիսի՞ն կլինի Առնետի տարին։ Աստղերը կեսկատակ-կեսլուրջ հուշում են։

Խոյ

Առնետի տարին Խոյերի համար բարենպաստ կլինի հատկապես ֆինանսական առումով: Փողի հոսքը ժամանակ առ ժամանակ կգա բոլորովին անսպասելի տեղերից: Իսկ ահա սիրային գործերում եղեք ծայրահեղ զգույշ: Մեկ սխալ բառը կարող է վերջակետ դնել հարաբերություններին:

Ցուլ

Խելամիտ եւ հետեւողական Ցլերը Առնետի տարում վճռական եւ համարձակ կլինեն, ինչի շնորհիվ կկարողանան էականորեն բարելավել ֆինանսական վիճակը եւ հասնել գործնական նպատակների իրագործմանը: Ընտանիք ունեցողները կարող են հիասթափություններ ունենալ անձնական կյանքում, փոխարենը միայնակ եւ համառ Ցլերը կկարողանան վերջապես հանդիպել իրենց կյանքի ամենամեծ սիրուն:

Երկվորյակներ

Անհանգիստ և անընդհատ ինչ-որ բանով զբաղված Երկվորյակներն ամբողջ 2020 թվականի ընթացքում կզբաղվեն նոր եկամտի աղբյուրի փնտրտուքով։ Բայց սա չի նշանակում, որ ֆինանսական առումով ամեն ինչ շատ վատ է լինելու: Պարզապես որեւէ նոր բան փորձելու ցանկությունը թույլ չի տալիս Երկվորյակներին հանգիստ նստել իրենց տեղում: Իսկ սիրային հարցերում նրանք կարող են հայտնվել իսկական բրազիլական (կամ մեքսիկական, նայած նախընտրության -:)) սերիալում, հանդիպումներ, բաժանումներ, ինտրիգներ, խանդի տեսարաններ եւ անսպասելի երջանիկ հանգուցալուծում:

Խեցգետին

Առնետի տարին հատկապես հագեցած կլինի այն Խեցգետինների համար, որոնք սիրում են ճանապարհորդել: Սիրային հարցերում հարաբերական անդորր կլինի: Ընտանեկան կյանքը հանգիստ եւ առանց վայրիվերումների կընթանա, ինչը ընտանեկան Խեցգետնի սրտով է:

Առյուծ

2020 թվականին Առյուծները պետք է շատ ջանք թափեն, որպեսզի կարգուկանոն հաստատեն ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում: Գործընկերների և ղեկավարության հետ շփումներում մեծ է կոնֆլիկտային իրավիճակների հավանականությունը: Սակայն ամեն ինչ կարելի է հարթել թեկուզ կիսաժպիտ ասած մեկ խոսքով։

Կույս

Կույսերի նպատակասլացությունն ու աշխատասիրությունը հաշվենկատ Առնետի սրտով է: Սիրո և առողջության առումով էական փոփոխություններ չեն սպասվում: Փոխարենը ֆինանսական հոսքերի աճ է կանխատեսվում։ Բայց պետք չէ կանգ առնել և բավարարվել ձեռք բերվածով: Հիշեք՝ դուք միշտ կարող եք հասնել ավելիին:

Կշեռք

Կշեռքներն անընդհատ ներդաշնակություն որոնելով՝ կարող են անիմաստ ծախսել ողջ էներգիան։ Մի վազեք ձեր գլխում ծագած ամեն մի նոր գաղափարի հետևից: Կենտրոնացեք կոնկրետ մեկ բանի վրա: Դա վերաբերում է թե անձնական, թե գործնական կյանքին: Առնետը սիրում է պատասխանատու և աշխատասեր մարդկանց:

Կարիճ

Գալիք տարում Կարիճների մոտ դժվարություններ կծագեն հիմնականում հենց իրենց մեղքով: Պահպանեք մտերիմներին, աշխատանքում համառություն դրսեւորեք և ուշադիր եղեք առողջության նկտտմամբ: Այդ դեպքում խնդիրների լուծումը չի ձգձգվի։

Աղեղնավոր

Այս տարին հաջողակ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք անշարժ գույք ձեռք բերելու ծրագրեր ունեն: Ընդ որում` պետք չէ անհանգստանալ, եթե կարիք լինի վարկ վերցնել: Այն կարճ ժամանակում կկարողանաք մարել (վարկ վերցնելիս արժե՞ հավատալ աստղերին -:)։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար Առնետի տարին լի կլինի հաճելի անակնկալներով: Կարիերայում սպասվում է առաջընթաց, որն իր հետեւից եկամտի աճ կբերի։ Անձնական հարաբերություններում կտիրի ներդաշնակություն, չի բացառվում նույնիսկ ամուսնությունը։

Ջրհոս

Տարվա սկիզբը Ջրհոսի համար ֆինանսական առումով այդքան էլ նպաստավոր չէ։ Հնարավոր են մեծ եւ երբեմն էլ անիմաստ ծախսեր: Բայց արդեն գարնանը իրավիճակը կսկսի փոխվել: Ի հայտ կգան նոր հնարավորություններ, հետաքրիր աշխատանքային առաջարկներ կստացվեն։ Սիրային հաջողությունները մերթ ընդ մերթ կմթագնվեն հարաբերությունները պարզելու անհրաժեշտությամբ։

Ձկներ

Տարվա առաջին կեսը Ձկների համար ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական առումով բավականին արդյունավետ կլինի: Կարիերայի եւ եկամտի աճ, ուշադրություն հակառակ սեռի կողմից. դրանք հրաշալի առիթ կլինեն Ձկների համար, որպեսզի չբավարարվեն ձեռք բերածով: Տարվա վերջում հնարավոր է ամուսնություն եւ պաշտոնի բարձրացում: Կարեւորը `չկորցնեք հավատը:

 

 

 

Comment here