ԳլխավորԼուր

Մահացել է ԵԹԿՊԻ-ի դասախոս Ռուբեն Գրիգորյանը

Ռուբեն Գրիգորյան

Խորը վշտով հայտնում ենք, որ դեկտեմբերի 23-ին կյանքից հեռացել է մեր բուհի Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դասախոս, ռեժիսոր ու սիրված մանկավարժ Ռուբեն Գրիգորյանը, տեղեկացնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։

«ԵԹԿՊԻ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները, ուսանողներն իրենց վշտակցությունն են հայտնում Ռ. Գրիգորյանի ընտանիքին, մտերիմներին:

Ռուբեն Գրիգորյանի հիշատակը վառ կմնա մեր բոլորի սրտերում»,-նշված է գրառման մեջ։

Նա 62 տարեկան էր։

Comment here