ԳլխավորԼուր

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 20 հազարը

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20213-ի, վիրավորներինը՝ 80052-ի։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեդին Կոջան։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում  7,7 մագնիտուդ (ավելի վաղ հայտնում էին 7,4) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։

Սիրիայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Հալեպ քաղաքում, նույնպես ավերածություններ են եղել։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։