ԳլխավորԼուր

Մեկ օրում չորրորդ երկրաշարժն է գրանցվել Հայաստանում

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 17:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ այսօր ևս 2 երկրաշարժ է գրանցվել գրեթե նույն վայրում՝ ժամը 07.36-ին Բավրա գյուղից 14 կմ արևելք, ժամը 09:10-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք ու ժամը 10:14-ին՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք։