ԳլխավորԼուր

Երկրաշարժ` Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 15:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:27-ին) 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել հյուսիսային լայնության 39.72⁰ և արևելյան երկայնության 45.20⁰ աշխարհագրական կոորդինատներով, Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում, Վայոց ձորի Ելփին գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Ելփին, Չիվա և Արենի գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Comment here