ԳլխավորԼուր

Երկրաշարժ Աֆղանստանում. կան հարյուրավոր զոհեր

Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 20:54-ին (Երևանի ժամանակով` 00:54-ին), տեղեկացնում է Bakhtar լրատվական գործակալությունը։

Այս պահի դրությամբ հայտնի է 255 զոհերի ու 155 վիրավորների մասին։

Երկրաշարժի էպիկենտրոնը (մոտ 51 կիլոմետր խորության վրա) գտնվել է Խոստ քաղաքից 44 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 96 000 մարդ։