45 տարեկանում մահացել է «Աստղերի ֆաբրիկա» հեռուստաշոուի աստղ Պիեռ Նարցիսը, տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Baza տելեգրամ-ալիքին։
Մահվան պատճառը չի նշվում, սակայն «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի տեղեկություններով` երգիչը երիկամների վիրահատության է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է։
Կամերունցի Պիեռ Նարցիսը (ամբողջական անունը՝ Մուդիո Մուկոտո Պիեռ Նարցիս դա Նապոլի դե Սուզա) երկրպագուների հիշողության մեջ մնացել է «Шоколадный заяц» երգով։
2003 թվականին նա թողարկել է համանուն ու միակ երաժշտական ալբոմը։