ԳլխավորԼուր

Սրբապղծություն տարածող գիրք երեխային ոչ ոք չի տվել, նա գտել է այն. Նելլի Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը մանրամասներ է ներկայացրել  երեխաներին սրբապղծություն տարածող գրքեր բաժանելու մասին «Դավիթ Աթանեսյան» օգտատիրոջ տեսանյութի հետքերով ոստիկանության կատարած աշխատանքի վերաբերյալ։

«Facebook սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ:

Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։

Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»,-նշված է գրառման մեջ։

Comment here