ԳլխավորԼուր

Փրինսթոնի համալսարանը ջնջել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունը

Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ) ջնջել է իր ֆակուլտետներից մեկի եւ քոլեջի մասնաշենքի անվանումից ԱՄՆ-ի 28-րդ նախագահ (1913-1921 թթ.) Վուդրո Վիլսոնի անունը՝ ռասիզմի պատճառով։

Համալսարանի ռեկտոր Քրիստոֆեր Այսգրուբերը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է հոգաբարձուների խորհրդի նիստում հունիսի 26-ին։

«Հոգաբարձուների խորհուրդը եզրակացրել է, որ Վիլսոնի ռասիստական հայացքներն ու քաղաքականությունը անհամատեղելի են դարձնում նրա անունը հասարակական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ քոլեջի բնակելի մասնաշենքի համար, որի ուսուցիչները, ուսանողներն ու շրջանավարտները պետք է վճռականորեն պայքարեն ռասիզմի բոլոր դրսեւորումների դեմ»,-ասել է Այսգրուբերը։

Ի դեպ, ռեկտորը չի մոռացել նշել նաեւ, որ Վիլսոնի շնորհիվ է Փրինսթոնի համալսարանը առաջատար հետազոտական հաստատության կարգավիճակ ստացել։

Comment here