ԳլխավորԼուր

Հայտնի են 2025 թվականի 3-րդ փուլի միասնական քննությունների քննական օրերը

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել են ներբուհական քննությունները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2025 թվականի միասնական քննությունների (երրորդ փուլ) օրերն` ըստ առարկաների․

  • Հուլիսի 4-ին- «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • Հուլիսի 5-ին- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
  • Հուլիսի 6-ին- «Մաթեմատիկա»
  • Հուլիսի 8-ին- «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  • Հուլիսի 9-ին- «Օտար լեզուներ»
  • Հուլիսի 10-ին- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

Քննական կենտրոնները 3-ն են՝ Երևանի թիվ 20 հիմնական դպրոց, Տավուշի մարզի Իջևանի ավագ դպրոց, Գանձաքարի միջնակարգ դպրոց։

Հայտագրվել է 180 դիմորդ։ Արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը։

Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության համար 2-րդ (հիմնական) փուլում հայտագրվել էր 15 970 դիմորդ։ Քննություններն անցկացվել են հունիսի 10-27-ը։ Գործել է 46 քննական կենտրոն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews