ԳլխավորԼուր

Գեղարքունիքի մարզից այս տարի բուհ է ընդունվել 509 դիմորդ

Արաքսիա Սվաջյանը օգոստոսյան խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

Գեղարքունիքի մարզի շրջանավարտների այս տարի միասնական քննություններում հայտագրվել է 897-ը, մասնակցել է 877-ը, իսկ բուհ է ընդունվել 509 դիմորդ: Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ ամենամյա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ վիճակագրական տվյալներ է ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Առավել շատ՝ 116 դիմորդ, ընդունվել է Երևանի պետական համալսարան, 65 դիմորդ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, 50-ը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Գեղարքունիքի մարզից դիմորդներն ընդունվել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Բրյուսովի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման ընթացքին՝ տեղեկացնելով, որ Գեղարքունիքի մարզում ատեստավորում է անցել 422 ուսուցիչ:

Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Արաքսիա Սվաջյանը օգոստոսյան խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում