Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի առանձին վարժություններում:
Համլետ Մանուկյանը օղակների վարժությունում վաստակելով 13,666 միավոր՝ նվաճել է ոսկե մեդալ: Այս վարժությունում հանդես է եկել նաև Մամիկոն Խաչատրյանը և հավաքելով 12,800 միավոր՝ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել նժույգ թափեր վարժությունում՝ եզրափակիչում հավաքելով 13,966 միավոր:
Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել ազատ վարժությունների մրցումներում՝ հավաքելով 13,066 միավոր: