ԳլխավորԼուր

Ո՞նց անենք՝ բոլոր գյուղերում այնքան երեխա լինի, որքան Մարտունիում․ Փաշինյանը Ներքին Գետաշենում էր. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Ներքին Գետաշեն և ծանոթացել միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Ընթացքի մեջ են Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի նպատակով պետբյուջեից կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 800 մլն դրամ: Ավելի քան 900 աշակերտի համար նախատեսված եւ 5 մասնաշենք ունեցող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին»,- նշված է գրառման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։