ԳլխավորԼուր

Դեսպանը «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է տեղափոխվել հյուրատներ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

Comment here