ԳլխավորՄարս VS Վեներա

13  գործողություն, որ տղամարդիկ ու կանայք տարբեր ձեւ են կատարում

Տղամարդիկ ու կանայք այնքան տարբեր են, նույնիսկ՝ մանրուքներում։

Ներկայացնում ենք 13 գործողություն, որոնք հակառակ սեռի ներկայացուցիչները տարբեր կերպ են կատարում։

1. Հանվում են

2. Ցույց են տալիս ձեռքերը

Ձեռքերը ցույց տալու խնդրանքին տղամարդիկ պատասխանում են բաց ափերն առաջ մեկնելով, իսկ կանայք պարզում են ձեռքերը՝ ցուցադրելով ոսկրային մասը։ Գուցե այդտեղ դեր է խաղում նաեւ մատների հարդարանքը ցուցադրելու ցանկությունը։

3. Գնդակ են նետում

Տղամարդը հիմնականում գնդակը նետում է գլխի մոտից, կինը՝ ներքեւից վերեւ՝ երկու ձեռքով։

4. Հորանջում են

Տղամարդիկ փակում են բերանը բռունցքով, կանայք՝ ձեռքի ափով։

5. Լսում են

Կանայք տղամարդկանցից լավ են լսում եւ հիանալի տարբերում են բարձր հաճախականությունները։ Կնոջ ուղեղը ծրագրավորված է երեխաների ճիչը լսելու համար, իսկ տղամարդկանց մեծ մասը գիշերը ոչինչ չի լսում ու «մեռածի պես» քնում է։

Եթե ինչ-որ տեղ կատու է մլավում, առաջինն ուշադրություն կդարձնի կինը, սակայն տղամարդն ավելի լավ է տարբերում, թե որ կողմից է գալիս ձայնը։

6. Նստում են

Կանայք նստում են ծնկները միմյանց կպցրած կամ սրունքները միմյանց զուգահեռ, կամ էլ՝ ոտքը ոտքին գցած։

Տղամարդիկ գերադասում են «տարածվել»՝ ոտքերը լայն բացած։

7. Տարբերակում են աջն ու ձախը

Տղամարդիկ երբեք չեն շփոթում աջն ու ձախը, քանի որ կողմնորոշվում են ուղեղի կամ աջ, կամ ձախ կիսագնդով։

Իսկ կանանց եթե հարցնեք, թե ո՞րն է նրա ձախ ձեռքը, ակնթարթային պատասխան չեք ստանա. Նա կամ կնայի, թե որ ձեռքին է ամուսնական մատանին, կամ կփորձի հիշել, թե որ ձեռքով է գրում։

8. Տեսնում են

Տղամարդիկ պարզ ու հստակ տեսնում են իրենց առջեւ եւ բավականին հեռու, նրանց աչքերը կարելի է համեմատել հեռադիտակի հետ։ Դա կոչվում է թունելային տեսողություն, որսորդի տեսողություն, որն օգնում է գտնել ու հետեւել որսը։

Կանանց մոտ ավելի զարգացած է շրջանաձեւ տեսողությունը, քանի որ նա պետք է լավ տեսնի իր շուրջը՝ երեխաներին հսկելու եւ վտանգը ժամանակին նկատելու համար։

Նաեւ դա է պատճառը, որ տղամարդիկ հիմնականում չեն տեսնում կանանց դրած առարկաներն ու մեղադրում են նրանց ավտոմեքենայի բանալին կամ  գուլպաները իրենցից թաքցնելու մեջ։

9. Կապում են խալաթի գոտին

Կանայք կապում են խալաթի գոտին իրանի շուրջը, տղամարդիկ՝ ազդրերի շրջանում։ Գուցե նաեւ այն պատճառով, որ կանայք ցանկանում են մեկ անգամ եւս ընդգծել, թե ինչ գեղեցիկ իրան ունեն։

10. Հասկանում են ուրիշների զգացմունքները

Կինն անմիջապես վերծանում են բառային, պատկերային եւ այլ ազդանշանները։ Երբ նա մտնում է սենյակ, որտեղ անծանոթ մարդիկ են, առաջին հերթին սկսում է ուսումնասիրել նրանց եւ արագ կռահում է, ով ում հետ է հաշտ կամ կռված, եւ ով ինչպես է իրեն զգում։

Երբ տղամարդն է սենյակ մտնում, նա «սքանավորում է» սենյակը՝ գրանցելով մուտքերն ու ելքերը, ծանոթ կամ հավանական թշնամի դեմքեր է փնտրում։ Նա հընթացս նաեւ արձանագրում է, որ այսինչ տեղում ապակին ճաքած է կամ լամպերից մեկը չի աշխատում։

Այդ պատճառով էլ տղամարդը, որպես կանոն, չի հասկանում, որ կինը վիրավորված է, եթե վերջինս ինքն այդ մասին չի ասում։

11. Այս կամ այն աշխատանքն են կատարում

Տղամարդը միավոր ժամանակում ունակ է կատարելու միայն մեկ գործողություն։ Այդ պատճառով էլ նա կարող է կտրել երեսը, եթե սափրվելու ժամանակ նրա հետ զրույցի բռնվեք։ Կինը միաժամանակ կարող է մի քանի գործողություն կատարել՝ ճաշ եփել, հեռախոսով խոսել եւ փոշիները վերցնել։ Պատճառը կրկին ուղեղի տարբեր կառուցվածքն է եւ պատմականորեն ձեւավորված սոցիալական դերաբաշխումը։ Եթե որսորդության ժամանակ տղամարդը տարվի ծաղիկներով, նրա ընտանիքը սոված կմնա։ Իսկ եթե կինը կենտրոնանա բացառապես հատապտուղ կամ արմտիք հավաքելու վրա, ապա գործը վերջացնելով կտեսնի, որ երեխաներից մի քանիսը չկան։

12. Վերաբերվում են առաջացած խնդիրներին

Երբ կինը որեւէ խնդիր է ունենում, նա այդ մասին խոսում է մոր, ընկերուհու, ամուսնու, ավտոբուսում կողքը նստած այլ կնոջ կամ խանութի վաճառողուհու հետ։ Կամ այդ մասին գրում է սոցիալական ցանցում, իր օրագրում։ Որքան շատ է նա քննարկում խնդիրը, այնքան իրեն ավելի թեթեւացած է զգում։

Երբ տղամարդն է խնդիրներ ունենում, նա միացնում է հեռուստացույցը, պառկում բազմոցին եւ մռայլ դեմքով … լռում է։ Խնդրի սկզբնական փուլում նրան անհրաժեշտ է ցրվել՝ սթրեսը թուլացնելու համար։ Երբ լարվածությունը թուլանում է, տղամարդը սկսում է լուծումներ փնտրել ինքնուրույն, առանց որեւէ մեկի օգնության։ Եվ այդ ժամանակ նրան խորհուրդներ տալու փորձերը կարող են վերաճել ընտանեկան սկանդալի։

13. Պահում են տեղեկատվությունն ուղեղում

Կնոջ գլխում կարծես մի հսկայական խորդանոց լինի, որտեղ բազմաթիվ տախտակների վրա բոլոր իրերն իրենց տեղերում շարված են։ Կինը խնամքով հավաքում է ինֆորմացիան աշխարհում ամեն ինչի մասին. որտեղ ինչ է դրված, ով ինչ է սիրում, ում ծննդյան օրը երբ է, ինչ է պետք երեխայի հետ դպրոց ուղարկել եւ ինչ էր խնդրել անել մայրիկը։

Տղամարդիկ հիշում են միայն այն, ինչ իսկապես կարեւոր են համարում եւ մեղադրում են կանանց գլուխներն ամեն դատարկ բանով լցնելու մեջ։ Բայց իզուր։ Եթե տղամարդը պատասխանատու է անվտանգության համար, ապա կինը՝ սոցիալական կապերի եւ հարմարավետության, եւ բոլոր այդ «մանրուքներն» օգնում են ջերմ հարաբերություններ հաստատել շրջապատի մարդկանց հետ եւ կարգուկանոն ու ջերմության մթնոլորտ ստեղծել։ Հենց այդ պատճառով է, որ տղամարդիկ երբեք չեն հիշում՝ որտեղ է աղը կամ մկրատն այն դեպքում, երբ կանայք միշտ գիտեն ամեն ինչի տեղը։

Պետք է գնահատել միմյանց առանձնահատկությունները։ Իզուր չէ, որ տղամարդիկ ու կանայք այլ կերպ են ստեղծված։ Հակադրությունների ձգողականությունն է հենց ստեղծում այն հրաշքը, որը կոչվում է սեր։

usanogh.am

Ըստ Ջ. Գրեյի «Տղամարդիկ Մարսից, կանայք Վեներայից» գրքի

 

Comment here