ԳլխավորԼուր

Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել

Եգիպտոսի իշխանությունները, սկսած փետրվարի 26-ից, եռօրյա սուգ են հայտարարել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, 91 տարեկան հասակում փետրվարի 25-ին Կահիրեում մահացել է երկրիի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Վերջին մեկ ամսում նա երկրի մայրաքաղաքի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում էր գտնվում ստամոքսա-աղիքային տրակտի վիրահատությունից հետո։

Հոսնի Մուբարաքը Եգիպտոսը ղեկավարել է 1981-2011 թվականներին: Զանգվածային հակակառավարական ելույթների պայմաններում 2011 թվականի փետրվարի 3-ին նա հրաժարական է տվել: Մուբարաքի նկատմամբ հարուցվել է  մի քանի քրեական գործ, այդ թվում՝ կոռուպցիայի եւ ցուցարարներին սպանելու մեղադրանքներով, բայց ի վերջո նախկին նախագահն արդարացվել է:

Վերջին տարիներին Մուբարաքն ապրում էր ընտանիքի հետ մեկուսի՝ ձեռնպահ մնալով լրատվամիջոցների հետ շփումներից։

 

 

Comment here