ԳլխավորԽճանկար

Երկրի ժամը՝ այսօր

Երկրի ժամը (Earth Hour) գլոբալ ակցիա է, որը կազմակերպվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund for Nature, WWF) կողմից՝ մարդկության ուշադրությունը կլիմայական փոփոխությունների վրա ուղղելու համար։ Այն անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը: Նշանակված ժամին տարբեր երկրների բնակիչները մեկ ժամով անջատում են լույսն ու բոլոր էլեկտրասարքավորումները։

Առաջին Երկրի ժամը անցկացվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում 2007 թվականի մարտի 31֊ին, ժամը 19։30-ից մինչև 20։30։ 1 ժամվա ընթացքում Սիդնեյի էլեկտրական հոսանքի սպառումը նվազել է 2.1%-10.2%֊ով. մասնակցել է 2.2 միլիոն մարդ։ Ակցիային միացել է նաև «Գուգլ» ընկերությունը, որը որոշ երկրների համար իր որոնողական էջի գույնը փոխել է սպիտակից սև և գրել. «Մենք անջատել ենք լույսերը։ Այժմ ձեր հերթն է։ Երկրի ժամը»։

2020 թվականին Երկրի ժամը կանցկացվի այսօր՝ մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 20:30-21:30-ը։

Comment here