ԳլխավորԼուր

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն Արարատի մարզում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված դպրոցականների հետ

Օլիվիե Դըկոտինյին այցելել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց, հայտնում են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից։

Այցի ընթացքում քննարկվել են ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր:

Դպրոցում դեսպանը նաև հանդիպել է Արցախից բռնի տեղահանված և իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ և զրուցել նրանց հետ:

Ներկաները մասնակցել են դպրոցի ֆրանսերենի խմբակի կազմակերպած միջոցառմանը։ Դեսպանը նաև ֆրանսերեն գրքեր և ուսումնաօժանդակ նյութեր է նվիրել դպրոցին՝ ֆրանսերենի ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները