Ամփոփվել են ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024» մրցույթի արդյունքները. ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ:
2024 թվականի հունիսի 11-ին հայտարարված մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:
Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստել երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:
Հաստատված նախագծերից են՝ «Ջրային արջերի (Tardigrada) ֆաունայի ուսուﬓասիրությունը Հայաստանում», «Քաղաքային տարածության սոցիալական վերափոխուﬓերը հետխորհրդային շրջանում», «Կուտակային կենսաթոշակային համակարգի ակտիﬖերը երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսների վերածելու հիﬓախնդիրները ՀՀ-ում», «Երկրաբանական տվյալների վրա հիﬓված բնապահպանական ռիսկի գնահատման մոդելի մշակում (Սևանա լճի ավազանի օրինակով)» և այլն։
Ամբողջական ցանկը՝ այստեղ։