ԳլխավորԼուր

Ոստիկանները բերման են ենթարկում երիտասարդներին

Վերսկսկվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիներն այսօր փողոցներ են փակել Դավիթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում։

Ոստիկանությունը բերման ենթարկեց Երևանի Վաղարշյան փողոցը փակած, սակայն որոշ ժամանակ անց բացած մի քանի երիտասարդների։

Ոստիկանության ծառայողները մոտեցան տղաներին, որոնք այդ պահին պարզապես կանգնած էին մայթին, ասացին, որ կարգ են խախտել, և սկսեցին բիրտ ուժ կիրառելով տանել նրանց։

Երիտասարդները ոստիկանական մեքենայի միջից վանկարկում էին. «Առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկո՛լ, դավաճան»։

Որոշ ժամանակ անց ակցիայի այլ մասնակիցներ՝ ոստիկանության գործողություններից բարկացած, կրկին փակեցին փողոցը, սակայն այս անգամ՝ աղբամաններով։