ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն», «Ֆիզիկա». քննությունների նախնական արդյունքները (2024 թ.)

Հունիսի 11-ից 28-ը անցկացվել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ  փուլի միասնական քննությունները։ Հունիսի 28-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Հայոց պատմություն»

Հայտագրվել է 1320, մասնակցել է 1224 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 557, երկրորդ փուլում՝ 1084, 2024-ի առաջին փուլում՝ 1059)

Միջին միավորն է 11,98 (2023-ի առաջին փուլում՝ 13,99, երկրորդ փուլում՝ 12,20, 2024-ի առաջին փուլում՝ 11,51)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 242 մարդ կամ 19,8 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 68 կամ 12,2 տոկոս, երկրորդ փուլում՝ 223 կամ 20,6 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 263 կամ 24,8 տոկոս)

18-20 միավոր են ստացել 168 մարդ կամ 13,7 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 161 կամ 28,9 տոկոս, երկրորդ փուլում՝ 160 կամ 14,8 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 147 կամ 13,9 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 92, 19-19.75՝ 71, 20՝ 5 դիմորդ։

«Ֆիզիկա»

Հայտագրվել է 1096, մասնակցել է 994 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 543, երկրորդ փուլում՝ 1057, 2024-ի առաջին փուլում՝ 818)

Միջին միավորն է 12,43 (2023-ի առաջին փուլում՝ 11,06, երկրորդ փուլում՝ 12,22, 2024-ի առաջին փուլում՝ 10,64)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 189 մարդ կամ 19,0 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 141 կամ 26,0 տոկոս, երկրորդ փուլում՝ 208 կամ 19,7 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 245 կամ 30,0 տոկոս)

18-20 միավոր են ստացել 181 մարդ կամ 18,2 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 56 կամ 10,3 տոկոս, երկրորդ փուլում՝ 180 կամ 17,0 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 79 կամ 9,7 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 67, 19-19.75՝ 99, 20՝ 15 դիմորդ։