ԳլխավորԼուր

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն». քննությունների նախնական արդյունքները (2024 թ.)

Աշխարհագրության դասասենյակ

Հունիսի 11-ից 28-ը անցկացվել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ  փուլի միասնական քննությունները։ Հունիսի 25-ին դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Կենսաբանություն»

Հայտագրվել է 1310, մասնակցել է 1139 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 865, երկրորդ փուլում՝ 1152, 2024-ի առաջին փուլում՝ 1191)

Միջին միավորն է 10,92 (2023-ի առաջին փուլում՝ 13,11, երկրորդ փուլում՝ 11,75, 2024-ի առաջին փուլում՝ 12,09)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 331 մարդ կամ 29,1 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 124 կամ 14,3 տոկոս, երկրորդ փուլում՝ 284 կամ 24,7 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 283 կամ 23,8 տոկոս)

18-20 միավոր են ստացել 93 մարդ կամ 8,2 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 182 կամ 21,0 տոկոս, երկրորդ փուլում՝ 135 կամ 11,7 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 217 կամ 18,2 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 55, 19-19.75՝ 35, 20՝ 3 դիմորդ։

«Աշխարհագրություն»

Հայտագրվել է 84, մասնակցել է 74 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 30, երկրորդ փուլում՝ 89, 2024-ի առաջին փուլում՝ 56)

Միջին միավորն է 9,69 (2023-ի առաջին փուլում՝ 14,06, երկրորդ փուլում՝ 11,72, 2024-ի առաջին փուլում՝ 11,0)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 26 մարդ կամ 35,1 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 2 կամ 6,7 տոկոս, երկրորդ փուլում՝ 14 կամ 15,7 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 10 կամ 17,9 տոկոս)

18-20 միավոր է ստացել 1 մարդ կամ 1,4  տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 6 կամ 20 տոկոս, երկրորդ փուլում՝ 4 կամ 4,5 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 1 կամ 1,8 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 1, 19-19.75՝ 0, 20՝ 0 դիմորդ։