Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող ուսանողներից կազմված Phoenix թիմը մասնակցել է ԿԽՄԿ նախաձեռնությամբ կազմակերպված Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ- մրցույթին և ճանաչվել հաղթող, տեղեկացնում են բուհից՝ հղում անելով ԿԽՄԿ ֆեյսբուքյան էջին։
Թիմի անդամներն են՝ «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողներ Աստղիկ Բաբայանը, Կարեն Մարտիրոսյանը և Արա Սարգսյանը։
Դատախաղ- մրցույթին մասնակցել է ութ թիմ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Լոմոնոսով» թիմը Մոսկվայի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղից։ Այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ ֆեյսբուքյան էջը։