ԳլխավորԼուր

Իտալիան պատրաստվում է ծովափնյա սեզոնին

Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են վարչական միջոցներ՝ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քննարկվում է, օրինակ, ծովափին պառկելատախտակների միջև հեռավորությունը սահմանել 10-14 մետր: Նշվում է, որ ծովափում հանգստանալու համար տարիքով մարդկանց համար կսահմանվի կոնկրետ ժամ, իսկ տարածքները կախտահանվեն ամեն օր։

Վերջին տվյալներվ՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 169 հազար է, մահացածներինը՝ ավելի քան 22 հազար։

Comment here