ԳլխավորԼուր

Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. «Արմենպրես»

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կորովիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:

«Տարբեր ախտանշանների ի հայտ գալուց հետո խորհրդարանի նախագահը կորոնավիրուսի թեստավորում է անցել: Դրական արդյունքով պայմանավորված՝ ներկայումս նա գտնվում է կարանտինում և բուժում է ստանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Վերջին տվյալներով` Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 50468 դեպք, մահացել է 3160 մարդ։

Comment here