ԳլխավորԼուր

Monte Melkonian Cyber Army-ն ադրբեջանական 21 կայք է կոտրել

Monte Melkonian Cyber ArmyՔառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ կոտրել է ադրբեջանական 21 կայք։ Այս մասին նշված է Monte Melkonian Cyber Army-ի ֆեյսբուքյան էջում։

«Հարձակվել ենք մի շարք ադրբեջանական կայքերի վրա, ի պատիվ մեր հերոս զինվորների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն մեզ և մեր հայրենքի»,- նշված է գրառման մեջ, որտեղ ներկայացվել են կոտրված ադրբեջանական կայքերը:

Գրառման մեջ նաև նշվել է. «Մենք չենք մոռանում մենք չենք ներում… Մենք միշտ պատրաստ ենք հարձակման և հետևում ենք թշնամու բոլոր քայլերին։

Հավերժ փա՛ռք և խոնարհո՛ւմ Ձեզ, մեր ՀԵՐՈՍՆԵՐ»։

Comment here