ԳլխավորԼուր

Կեղծել են բանկի հաճախորդի ձայնն ու հափշտակել 35 մլն դոլար

Հաքեր

Հաքերները արհեստական բանականության միջոցով կարողացել են կեղծել հաճախորդի ձայնը և, մոլորեցնելով բանկի կառավարչին, գողանալ 35 մլն ԱՄՆ դոլար, տեղեկանում ենք «Գիտություն և տեխնոլոգիա» կայքից։

Դեպքը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում․ բանկի կառավարիչին զանգահարել է իրենց վաղեմի հաճախորդը, ով նաև հայտնի ընկերության տնօրեն է և նախկինում պարբերաբար խոսել է կառավարչի հետ։ Տղամարդը ոգևորված տեղեկացրել է, որ իր ընկերությունը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել, ուստի նրան անհրաժեշտ էր, որ բանկը հնարավորինս արագ թույլատրի 35 միլիոն դոլարի փոխանցում կատարել։ Հաճախորդը հավելել է նաև, որ ներդրումների փաստաթղթավորման օրինականությունը ապահովելու համար նա պայմանագիր է կնքել Մարտին Զելներ անունով փաստաբանի հետ և բանկի կառավարիչը անձամբ կարող է իր և փաստաբանի նամակագրությունը տեսնել իր inbox-ում։ Հաճախորդը հրահանգներ է տվել տարբեր գումարներ փոխանցել օտարերկրյա բանկերի մի քանի հաշիվների` ենթադրաբար գործընկերների ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար:

Բանկի կառավարիչը թույլատրել է բանկային փոխանցումները՝ վստահ լինելով, որ ամեն ինչ օրինական է, սակայն ինչպես պարզվել է ավելի ուշ՝ նա պարզապես զոհ է դարձել մանրամասն մշակված բարձր տեխնոլոգիական խարդախությանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Comment here