Apple եւ Broadcom ընկերությունները պարտավոր են 1,1 միլիարդ դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին՝ անհաղորդալար ճանապարհով տվյալների փոխանցման բնագավառում մշակումների արտոնագրային իրավունքների խախտման համար, երդվյալների ժյուրիի վճռի մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Փոխհատուցման չափը մեծությամբ վեցերորդն է արտոնագրային վեճերի պատմության մեջ:
Apple-ը եւ Broadcom-ը, որոնք կիսահաղորդիչների եւ միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրողներից են, հայտարարել են երդվյալների վճիռը բողոքարկելու մտադրության մասին:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։